00:00:00

Արագածոտնում դիմակավորված 2 անձինք գիշերը փորձել են թալանել քաղաքացու տունը. մայր ու դուստր դիմադրել են

14:52, 18 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձ Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, եւ բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռ.-ի եւ նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռ.-ի նկատմամբ: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Դիմակավորված անձինք կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, սակայն կանայք մերժել են, տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում ավազակներից մեկի բժշկական դիմակը ընկել է գետնին: Դրանից հետո նրանք դիմել են փախուստի: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր