00:00:00

Դաժան սպանություն Լոռիում. 26-ամյա տղան տնակում հայտնաբերել է 78-ամյա հոր դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վերքերով

17:06, 17 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Լոռու մարզում հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի թիվ 30 տնակում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 78-ամյա Սերյոժա Պողոսյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ պարանոցի, կրծքավանդակի շրջաններում կան բազմաթիվ ծակած-կտրած վերքեր։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածին հայտնաբերել է որդին՝ 26-ամյա Տիգրան Պ.-ն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31