00:00:00

Պատահաբար քացախաթթվային էսենցիա խմելու հետևանքով քաղաքացի է մահացել

21:12, 16 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հիվանդանոցից հոկտեմբերի 15-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1963թ. ծնված Միսակ Կարապետյանը: «Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մ. Կարապետյանը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա, տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը, ժամը 11.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր