00:00:00

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է

01:13, 16 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի բաց պատշգամբը փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Ֆ. Գ.-ին պատկանող տան բաց պատշգամբը (մոտ 6 քմ), ինչի հետևանքով պատշգամբում գտնվող Ֆ. Գ.-ն (1943 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ: Փրկարարները տուժածին մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային. Ֆ. Գ.-ն հոսպիտալացվել է Աղիտուի հոսպիտալ, որտեղ մահացել է:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31