00:00:00

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում անասնակեր է այրվել

16:25, 14 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել` 21:49-ին: Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ մոտ 10 քմ և կուտակած անասնակեր՝ մոտ 130 հակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր