00:00:00

Ողբերգական դեպք Վրաստանում. ՀՀ քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին եւ մեքենան վերածվել են մոխրի

13:13, 13 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Վրաստանում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. Երեւան քաղաքի բնակիչ Սամվել Գեւորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանից դեպի Երեւան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի եւ մոտ 15 մետր գլորվել ձորը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել եւ մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Աղբյուրի տեղեկություններով Վրաստանի հրշեջ-փրկարարները ահազանգից բավականին ուշ են ժամանել դեպքի վայր, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի միջոց չի ձեռնարկել մահացած Ս. Գեւորգյանի հարազատներին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ: Երկրորդ օրն է՝ մահացածի ընկերներն ու հարազատները գտնվում են Վրաստանում եւ չեն կարողանում դին տեղափոխել Հայաստան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում է 2 վարկած. կամ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կամ ղեկին քնել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր