00:00:00

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կա տուժած

16:10, 11 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 08:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. փրկարարների անհրաժեշտություն չկա. անհրաժեշտ է շտապօգնություն: Տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենայից առկա է քսուկայուղի և գազի արտահոսք, առկա է հրդեհի բռնկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «IVEKO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր Պ. Ա.-ն (ծնված 1966 թ.) հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31