Խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Երևան քաղաքի Քրիստափորի 1-ին նրբանցքի բնակիչ, 29-ամյա Հարություն Յապուչյանը Չարենցի փողոցում իր վարած Dodge մակնիշի 35 VN 448 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Բախման հետևանքով ծառը արմատախիլ է եղել և ընկել կայանված վիճակում գտնվող Ford Transit-ի վրա: Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին վարորդն ասում էր, թե վթարի պատճառը եղել է ինչ-որ անձի կողմից իր ավտոմեքենայի ուղղությամբ նետած քարը: Սակայն հավաքվածները ասում էին, որ դա վարորդի կողմից արդարանալու միջոց է:
Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող մի խումբ երիտասարդ տղաներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: