00:00:00

Գեղարքունիքում փրկարարները գտել են կորած քաղաքացուն

14:10, 10 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21։37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Ն. Կ.-ն (1970 թ.) իր վարած «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան թողել է ճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, գնացել է անհայտ ուղղությամբ և չի պատասխանում հեռախոսազանգին։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներին նաև մասնակցում են ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Վարսեր գյուղի բնակիչներ։ Ժամը 23:17-ին փրկարարները Ն. Կ.-ին հայտնաբերել են Վարսեր գյուղի 1-ին փողոցի թիվ 99 տան տանիքում. Ն. Կ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր