00:00:00

ՌԴ-ի Ամուրի մարզում կամուրջը փլուզվել է բեռնատար գնացքի վրա. տուժել է ՀՀ քաղաքացի

20:06, 09 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում երկաթգծերի վերեւում կառուցված կամուրջ է փլուզվել է բեռնատար գնացքի վրա: Տարածված տեսանյությում երեւում է, թե ինչպես փլվելուց մի քանի վայրկյան առաջ կամուրջի վրայով մարդ է հասցնում անցնել: Կամուրջը փլվում է այն ժամանակ, երբ դրանով անցնում է ավազով բեռնատարը: Նշվում է, որ մինչեւ փլուզումը երկաթգծով հասցնում է անցնել մեկ բեռնատար վագոն, սակայն երկաթգծերին կանգնած գնացքը փլուզման տակ է հայտնվում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, փլուզման ժամանակ կամուրջով անցնող բեռնատարի վարոդը ՀՀ քաղաքացի է, որին հոսպիտալացրել են: Նա ծնկի բաց կոտրվածք ունի, կրծքավանդակի վնասվածք: Վարորդին շարունակում են հետազոտել հնարավոր ցնցումների հայտնաբերման համար: Նա վարորդ էր աշխատում տեղացի ձեռնարկատիրոջ մոտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր