Ինչպես հայտնել Է Detik նորությունների պորտալը, հոկտեմբերի 9-ին կայացած ճեպազրույցում այս տվյալները հրապարակել Է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սութոփո Նուգրոհոն:
Պաշտոնյայի խոսքով վիրավորվել Է ավելի քան 10,6 հազար տեղացի բնակիչ, որոնցից 2,5 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր»: Սութոփո Նուգրոհոն նշել Է, որ ամենամեծ թվով զոհեր հայտնաբերվել են Պալու քաղաքում (Կենտրոնական Սուլավեսիի նահանգի վարչական կենտրոն): 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել սեպտեմբերի 28-ին: Հետագայում գրանցվել Է ավելի քան 360 հետցնցում: Ուժգին ստորգետնյա ցնցումները դարձել են ցունամիի առաջացման պատճառ, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել Է 5 – 7 մետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: