00:00:00

Վրաերթ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ. տուժածը հիվանդանոցում է

15:54, 09 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Բ.-ին (ծնված 1985 թ.): Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները Հ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր