00:00:00

Դաշնակցության վաղեմի երազանքն անկատար կմնա․ «Ժամանակ»

13:44, 09 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցության վաղեմի երազանքը շարունակելու է անկատար մնալ նաեւ ապրիլի 9-ից հետո, երբ կձեւավորվի նոր կառավարությունը: Խոսքը ուժային կառույցների կամ դրանցից որեւէ մեկի վրա վերահսկողություն հաստատելու Դաշնակցության 25-ամյա երազանքի մասին է: Ապրիլի 9-ից հետո Հայաստանը կանցնի կառավարման այն համակարգին, որի քարոզիչը ՀՅԴ-ն է, սակայն ՀՅԴ-ի իրական ազդեցությունը կառավարման համակարգում ոչ թե կավելանա, այլ էականորեն կնվազի: Խնդիրն այն է, որ երկրում ամենակարեւոր հարցերը, այդ թվում եւ պաշտպանության բնագավառին վերաբերողները լուծվելու են Անվտանգության խորհրդում: Կառավարությունը, մեծ հաշվով, դառնում է Անվտանգության խորհրդին կից կառույց, որովհետեւ կառավարությունում քննարկվելու են ավելի շուտ երկրորդական բնույթի հարցեր: Մինչդեռ Դաշնակցությունը լինելով, այսպես կոչված, կառավարող կոալիցիայի անդամ եւ ներկայացված լինելով կառավարությունում՝ ներկայացված չի լինելու Անվտանգության խորհրդում, այսպիսով դուրս մնալով իրական որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր