00:00:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՔԿ աշխատակիցներին

01:28, 09 հոկտեմբեր 2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստը՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան: Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով հանցագործությունները բացահայտելու, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, երկրում արդարադատության իրականացմանն աջակցելու ուղղությամբ կատարված քայլերը, ինչպես նաև՝ առկա խնդիրները: ՀՀ ՔԿ նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների արժանացրել է պետական այլ բարձր և գերատեսչական պարգևների։ Մասնագիտական տոնի կապակցությամբ Քննչական կոմիտեին շնորհավորական ուղերձներ են հղել գործընկեր գերատեսչությունների ղեկավարները:

ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր