00:00:00

Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են». «Ժամանակ»

13:24, 09 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երևան-Գյումրի արագընթացը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ Երևան-Գյումրի միջքաղաքային երթուղին շահագործող ընկերության և ՀԿԵ-ի միջև։ Բանն այն է, որ ՀԿԵ-ն այս չորս օրվա ընթացքում ուղևորափոխադրումն իրականացնում է անվճար։ Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով, ՀԿԵ-ն քննարկում է շաբաթվա երեք օրվա փոխադրումներից մեկ օրը ևս անվճար դարձնել, ինչն ուղղակիորեն հարվածելու է Երևան-Գյումրի երթուղին շահագործող ընկերությանը։ Հայտնի է, որ այդ երթուղին շահագործում է «Տրանս-Ակնթարթ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Վերջինս, ըստ տեղեկությունների, ներկայումս բանակցում է, ելքեր է փնտրում, որպեսզի իր գործին չխփեն, և ոչ մի դեպքում անվճար փոխադրում չիրականացվի։ Մարտուն Գրիգորյանից այս խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր