00:00:00

Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է գրանցվել

03:06, 07 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Վրաստանի արևելյան Կախեթի շրջանում շաբաթ երեկոյան 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով երկրի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին: Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 18:48-ին (համընկնում է Երևանի հետ) Դեդոպլիսծկարո քաղաքից 25 կմ հարավ-արևելք ընկած շրջանում և Ադրբեջանի հետ սահմանային գյուղից 6 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորությամբ: Ինչպես հաղորդվում է, այսօր ավելի վաղ Վրաստանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ: Այս անգամ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիից 58 կմ հեռավորությամբ՝ Ծալկա քաղաքից 14 կմ հեռավորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր