00:00:00

ՃՏՊ Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում. կա տուժած

02:52, 07 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարնրի օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բախվել ճաղավանդակին: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ա.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր