00:00:00

Ինչու է ԳՇ պետը պատրաստվում ազատվել կորպուսի հրամանատարից. ՉԻ

13:10, 09 մարտ 2018 Մամուլ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը պարբերաբար դժգոհություններ է լսում բանակի N կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանի մասին: Դժգոհությունները պայմանավորված են կորպուսի հրամանատարի աշխատանքում թերացումներով, անլուրջ և ոչ ադեկվատ պահվածքով: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զորամասում ևս Մանուկյանին լուրջ չեն ընդունում՝ մինչև այն աստիճան, որ հանդիպելիս հաճախ պատվի չեն առնում: ԼՂ զորամասերից մեկից Հայաստան տեղափոխված այս հրամանատարից Մովսես Հակոբյանը պատրաստվում է ազատվել: Ի դեպ, մեր աղբյուրները նշում են, որ Դավիթ Մանուկյանը հատուկ սեր ունի կանաչ գույնի խոտերի նկատմամբ, հատկապես, երբ դրանք չոր են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30