00:00:00

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհ. կա տուժած

02:28, 07 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՊԱԶ» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոբուսը բախվել է կայանած «Kia» (վարորդը՝ Կ. Ս.) և «Peugeot» մակնիշերի (վարորդը՝ Լ. Պ., 1961 թ.) ավտոմեքենաներին: Փրկարարները «Peugeot» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սրբ.Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր