00:00:00

Վրաերթեր Երեւանում. 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

00:24, 07 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին Հերացու փողոցի թիվ 1 հասցեի դիմաց անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 1.40-ին մի քաղաքացի վարելով «Օպել» մեքենան, Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ինչի հետեւանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին Բաշինջաղյան փողոցի թիվ 188/1 հասցեի դիմաց անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.30-ին անհայտ մեքենայի վարորդը Արտաշատի խճուղու եւ Թամանցիների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 17-ին «Արտաշիսյան» պոլիկլինիկայից հաղորդում է ստացվել, որ «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է սեպտեմբերի 9-ին ժամը 21-ին Գ.Նժդեհի հրապարակում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 1.15-ին «Օպել» մեքենայի անհայտ վարորդը, Քրիստափորի փողոցի եւ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով նույն օրը ժամը 17.10-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Մեդ-Լայն» բժշկական կենտրոն: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.20-ին «Կիա» մեքենայի վարորդը Շահումյան 4-րդ փողոցի թիվ 73/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 20-ին «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ի վարորդը, Հալաբյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում Երեւան-Եղվարդ ճանապարհի 8-րդ կմ-ին «Լադա Կալինա»-ի վարորդը, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու իր մեքենայով տուժողին տեղափոխել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր