00:00:00

Հրդեհ տնակում. տուժածներ չկան

00:02, 07 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 15:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի 9-րդ շենքի մոտակայքում այրվում են ծառեր: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում են տնակ (20 քմ)՝ ներսում կուտակված աղբով, բուսածածկույթ (մոտ 50 քմ), 2 ծառ, 1 խաղողի որթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:29-ին, մարվել՝ 16:09-ին: *** Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեը բռնկվել է Դավիթ Բեկի փողոցում՝ գաջի գործարանի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:03-ին: Ամբողջությամբ այրվել է չշահագործվող տնակ (մոտ 30 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր