00:00:00

Հնդկաստանում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 20-ի

21:20, 06 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Շաբաթ Հնդկաստանի Ջամա եւ Քաշմիր նահանգում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 20-ի:
 Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհվածի եւ 17 տուժածի մասին:
Գերբեռնվածության, ճանապարհների վատ վիճակի եւ վատ վարելու հետեւանքով Հնդկաստանում լուրջ ճանապարհային պատահարներ հաճախ են տեղի ունենում: Պաշտոնական վիճակագրությամբ՝ երկրում ամեն օր վթարների հետեւանքով զոհվում է 400 մարդ, տարեկան ճանապարհային պատահարների զոհ է դառնում գրեթե 150 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հնդկական ճանապարհներին տարեկան մահացությունը վերջին տարիներին գերազանցում է 200 հազար մարդ ցուցանիշը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր