00:00:00

Ավտովթար Սյունիքի մարզում. Մեղրիում բախվել են 2 ВАЗ 2106-երը, ВАЗ 2101-ը և ‎Daewoo-ն. պատճառը վարորդներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատանալն է եղել

18:47, 06 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Մաքսիմ Առաքելյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 53 ՏԼ 897 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի խաչմերուկում բախվել է Անդրանիկ փողոցի բնակիչ՝ 52-ամյա Արմեն Աղաջանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 45 ՕZ 777 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է Մ. Օհանյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 35 TM 339 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։ Բախման հետևանքով ВАЗ 21010-ն էլ բախվել է Ագարակ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Գրիշա Սարգսյանի վարած ‎Daewoo մակնիշի 243 AԼ 61 համարանիշի ավտոմեենային։ Վթարի հետևանքով Ա. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Մ. Առաքելյանի ինքնազգացողության կտրուկ վատանալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր