00:00:00

Պատահար Դավիթ-Բեկի փողոցի արագաչափի մոտ

18:35, 06 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դավիթ-Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 286/6 հասցեի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ք., ծնված 1953 թ.) բախվել է «Audi» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1981 թ.): «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր