00:00:00

Սերժ Սարգսյանը հարցրել է` ուսանողների մեջ կա՞ 200 հոգի. «Հրապարակ»

12:56, 09 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում սպասվող 3 համապետական տոներից իշխանությունների համար ամենակարևորը, թերևս, Ֆրանկոֆոնիայի համաժողովն է, որին պատրաստվում են ամենայն մանրակրկիտությամբ: Ի շարս այլ հարցերի, Հայաստան ժամանած բազում հյուրերին անհրաժեշտ թարգմանիչներով ապահովելու հարցն էլ է հետաքրքրել Սերժ Սարգսյանին՝ Եվրոպական համալսարան կատարած այցի ժամանակ։ Բուհի ռեկտոր Հեղինե Բիշարյանի մոտ քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաև Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Սերժ Սարգսյանը հարցրել է` ուսանողների մեջ կա՞ն 200 հոգի, որ կարող են վարժ թարգմանել և ուղեկցել ֆրանկոֆոն հյուրերին: Ասվել է` կան: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ հաստատել է իր դստեր օրինակով, որն ավարտել է Ֆրանսիական համալսարանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր