00:00:00

Երևանում ավտոբուս է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

15:25, 06 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 04:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոբուս:  Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գտնվող «Նառատուր» տուրիստական ընկերությանը պատկանող (տնօրենը՝ Ն. Ն.) «Mercedes 403» մակնիշի ավտոբուսում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 05:42-ին: Այրվել են ավտոբուսի դիմային հատվածը՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով վնասվել են նույն հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութ սրահի պատուհանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր