00:00:00

Ավիաաղետից զոհված Սահակ Կարապետյանը համակարգում Էր հսկողությունը «Սկրիպալների գործի» նկատմամբ. «Ինտերֆաքս»

19:43, 04 հոկտեմբեր 2018 Պատահարներ

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը զոհվել Է Կոստրոմայի մարզում ուղղաթիռի կործանման հետեւանքով, համակարգում Էր հսկողությունը առավել ռեզոնանսային քրեական գործերի, այդ թվում՝ այսպես կոչված «Սկրիպալների գործի» հետաքննության նկատմամբ: Այդ մասին  «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր: 2006 թվականից Սահակ Ալբերտովիչն զբաղեցնում Էր Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իսկ 2016 թվականից, դառնալով գլխավոր դատախազի տեղակալ, ղեկավարում Էր աղմկահարույց գործերը, ներառյալ Անգլիայի Սոլսբերի քաղաքում Յուլյա Սկրիպալի դեմ մահափորձի հետաքննությունը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Հոկտեմբերի 3-ին հայտնի Է դարձել, որ AS-350 ուղղաթիռը՝ երեք ուղեւորներով, կործանվել Է Կոստրոմայի մարզում: Օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ զոհվածների թվում Է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը գտնվում Էր արձակուրդում: Տեղի ունեցածի փաստով քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով (օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան): Իրազեկ աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել Է, որ ուղղաթիռի անկման նախնական պատճառը երեկոյան դրա բախումն Էր ծառերի կատարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր