00:00:00

Չինաստանում անսպասելի տեղացած ձյունը կաթվածահար է արել ճանապարհները

03:15, 04 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Չինաստանի Սիչուան նահանգում անսպասելիորեն ձյուն է տեղացել. ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհներին կիլոմետրանոց խցանումներ են գոյացել: Ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», առանձին շրջաններում լեռնային հատվածներում հազարից ավելի ավտոմեքենա է արգելափակվել: Ձյան տեղումները գործնականում մեկուսացրել են այդ շրջանը երկրի մնացած հատվածից, քանի որ անցումները հասանելի չեն սովորական տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին օգնության է ուղարկվել շուրջ 400 ոստիկան: Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները ճանապարհին խցանված վարորդներին և ուղևորներին ջուր և տաք սնունդ են առաջարկում: Դեպքի վայր ժամանած հատուկ տեխնիկան մաքրում է մայրուղու վրա առաջացած ձնակույտերը: Փողոցների մի մասը փակ է լեռնային ապարի և ձնահոսքի վտանգի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր