00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

18:12, 03 հոկտեմբեր 2018 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին` ժամը 21:06-ին. Նախնական տվյալներով՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Քաղցրաշեն-Ոստան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած Նաիրի Հովհաննիսյանին (ծնված՝ 1977 թ.), ապա բախվել կայանված ավտոբուսին, որի հետևանքով Ն.Հովհաննիսյանը մնացել է երկու ա/մ-ների արանքում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Փանոսյանը, տեղում մահացել է, իսկ Ն.Հովհաննիսյանը մահացել է «Արտաշատ» Բ/Կ տեղափոխվելու ճանապարհին: Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Լուսանկարը՝ դեպքի վայրից Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր