00:00:00

Աճառյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և վնասել այն. առկա է գազի արտահոսք

19:44, 02 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և վնասել այն, խողովակից առկա է արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և վնասել այն: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր