00:00:00

Ինքնասպանություն Գորիսում. մայրը հայտնաբերել է որդու դին

16:13, 02 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Մայրը տանիքից կախված վիճակում հայտնաբերել է 1981 թվականին ծնված որդու դին։ Սույն տեղեկատվությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստաեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Վերջինս նշեց, որ  հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ինքնասպանության դեպքի վերաբերյալ։ «Պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին մայրն իրենց տան հարակից օժանդակ շինության տանիքում հայտնաբերել է որդու դին՝ առաստաղից կախված վիճակում»,-նշեց Էդգար Ջանոյանը, հավելելով, որ   հանգամանքները պարզվում են, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր