00:00:00

Ինդոնեզիայում երկրաշարժի եւ ցունամիի զոհերի թիվը գերազանցել Է 1200-ը

14:15, 01 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի եւ դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը գերազանցել Է 1200-ը: Այդ մասին հայտնել Է Straits Times թերթը: Ավելի վաղ հաղորդվել Է 832 զոհվածերի մասին: Հրատարակության տվյալներով՝ մոտավորապես 16,7 հազար մարդ երկրաշարժերի պատճառով լքել են իրենց տները, եւս շուրջ 2,4 մլն բնակիչներ մարդասիրական օգնության կարիք ունեն: Սեպտեմբերի 28-ի առավոտյան Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Ավելի ուշ նույն այդ շրջանում գրանցվել են 7,4 մագնիտուդով երկրաշարժ եւ մի շարք հետցնցումներ: Այնուհետեւ ԶԼՄ-ները հայտնել են, որ Պալուին մինչեւ երկու մետր բարձրությամբ ցունամիի Է հարվածել: Ինդոնեզիային արդեն աջակցություն Է խոստացել Հարավային Կորեան, որը հումանիտար օգնություն կուղարկի 1 մլն դոլարի չափով: Եվրահանձնաժողովը Եվրամիությունից անունից 1,5 մլն եվրոյի արտակարգ մարդասիրական օգնություն Է տրամադրել Ինդոնեզիայում երկրաշարժերից ու ցունամիից տուժածներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր