00:00:00

Դանակահարություն Կոտայքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ

23:17, 30 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ժամը 00:50-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչներ, 31-ամյա Արթուր Խաչատրյանն է, ով ստացել է գոտկային շրջանի կտրած-ծակած վերք վնասվածք, 23-ամյա Ներսես Սարգսյանն է, ով ստացել է որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք վնասվածք և 23-ամյա Պավլիկ Խաչատրյանը, ով ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք վնասվածք: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Ողջաբերդ-Հացավան ճանապարհահատվածում և ունեն արդեն կասկածյալների տվյալները: Նրանց կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր