00:00:00

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը և շրջվել

17:05, 30 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում` Ռադիոկայմի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մուլտի» տաքսի ծառայությանը պատկանող «Skoda Rapid» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը և շրջվել: Վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր