00:00:00

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 1 զոհ, 1 վիրավոր կա

15:45, 30 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում Lexus մակնիշի 35 RX 380 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ. Քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հտկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն աղբյուրին հայտնել են, որ ևս մեկ վիրավոր կա. իրավապահները պարզում են նաև այս տեղեկությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր