00:00:00

Վրաերթեր Երեւանում եւ Աբովյանում. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որից 3-ն՝ անչափահաս

00:47, 30 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, թիվ 41 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի թիվ 47 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 48 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Քրիստափորի փողոցի թիվ 16/1 հասցեի մոտ իրար են բախվել «Գազ» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ռենո»-ն, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ «Ռենո»-ի 3 ուղեւորները: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը 16.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հ.Քոչարի փողոցի թիվ 23 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աշխաբադի եւ Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մ.Բաբաջանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր