00:00:00

Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկում 39-ամյա քաղաքացին վնասել է երակները

18:57, 29 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 08:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկում քաղաքացին վնասել է երակները. անհրաժեշտ է օգնություն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Կ. Ա.-ն (1979 թ.) վնասել է երակները, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը՝ համապատասխան հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր