00:00:00

ՃՏՊ Էջմիածին քաղաքում. կան տուժածներ

15:31, 29 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում` եկեղեցու դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes S600» (վարորդը՝ Գ. Մ., 1986 թ.) և «BMW 530» մակնիշերի (վարորդը՝ Է. Զ., 1974 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է. Զ.-ն և Ս. Գ.-ն հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները փակել են գազի բալոների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր