00:00:00

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ

03:58, 29 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10.300 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 CG 007 համարանիշի ГАЗель մակնիշի 34 ՍF 601 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 35 MP 280 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո բժշկական հատուկ ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Է. Սուսլիյանն ու Սևանի ոստիկանպետ Ս. Ջանիկյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ 130-ը բարձված է եղել խոշոր չափի խոտի հակով և այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մասամբ կախվել ձորակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր