00:00:00

Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

17:58, 28 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Արշակ Հ.-ն և հայտնել, որ այգում փայտով գործ անելիս մեխը վնասել է մեջքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նշանակվել էր ԴԲՓ: Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 27-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Սուրեն Ա.-ն, որը խոստովանել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում գտնվող Շախմատի տան մոտ, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել Արշակ Հ.-ին՝ պատճառելով վնասվածք: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր