00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, 3 վիրավոր

14:29, 28 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen Passat մակնիշի 20 ՕՏ 724 համարանիշի եւ Opel Zafira մակնիշի 35 CS 623 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր