00:00:00

Վրաերթեր Երեւանում եւ Աշտարակում. Վիրավորներից մեկը 8-ամյա երեխա է

21:35, 27 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուլիքեխվյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ալմա Աթայի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու հրապարակում վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր