00:00:00

Ողբերգական դեպք Արագածոտնում. ծառից կախված հայտնաբերվել է 12-ամյա երեխայի դի

16:16, 27 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Արագածոտնի մարզում, սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 22։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա կախված։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։45-ի սահմաններում նշված տան բնակիչ՝ 12-ամյա Մ. Խ.-ի դին հայտնաբերվել է իրենց տանը կից հողամասում կեռասենուց հակի թելով կախված վիճակում։ Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 5-րդ դասարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր