00:00:00

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը

23:29, 25 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը։ Բերձոր քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանը, իսկ Ալֆորվիլ քաղաքի անունից՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բերձոր քաղաքում, որին ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասը։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և ընդգծելով ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելու և Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ամրապնդել երկու քաղաքների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը։ Հռչակագրի նպատակն է գործընկեր քաղաքների միջև կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցության խթանումն ու գործնական ծրագրերի իրականացումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր