00:00:00

ԲՀԿ-ի օգտին ամենաշատը քվեարկել են Շենգավիթում

19:23, 24 սեպտեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որի ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարն «Իմ քայլը» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Irakanum.am-ը ներկայացնում է թե քաղաքական ուժերը, որ վարչական շրջանում են ամենաշատը ձայն ստացել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ԲՀԿ-ն ամենաշատը ձայն ստացել է Շենգավիթ վարչական շրջանում։ Այստեղ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 3,233 ընտրող։ Աջափնյակում այս կուսակցության օգտին քվեարկել է 2,835  քաղաքացի։ Ավանում՝ 1,316, Արաբկիրում ԲՀԿ-ն ստացել է 3,013 ձայն, Դավթաշենում՝  820, Էրեբունի համայնքում՝ 2,224, Կենտրոն վարչական շրջանում ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 3,210 ընտրող, Մալաթիա-Սեբաստիայում՝  2,164,  Նոր Նորքում 3,300, Նորք-Մարաշում՝ 500, Նուբարաշենում՝ 863, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 1,741:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր