00:00:00

Մեկ շաբաթում գրանցվել է 266 արտակարգ դեպք. 201 հրդեհ, 51 ավտովթար, որից զոհվել է մեկ մարդ

17:38, 24 սեպտեմբեր 2018 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 1 եւ տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Գրանցվել է օձերի հայտնաբերման 8 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 5 դեպք, որի հետեւանքով տուժել է 6 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր