00:00:00

Ինքնասպանություն Արարատի մարզում․ 55-ամյա տղամարդը ծիրանի ծառից կախվել է․ նրա մոտ հայտնաբերվել է երկտող ուղղված ոստիկաններին

02:35, 24 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։ shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված հասցե է մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի բնակչի տանը հայտնաբերել են 55-ամյա Շահեն Գ․-ի դին՝ ծիրանի ծառից կախված վիճակում։Մահացածի մոտ հայտնաբերվել է նամակ, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «5 ամիս է տառապում եմ անքնությամբ, ներվային համակարգս շարքից դուրս է եկել, ոչ մեկին չմեղադրեք, հարգելի ոստիկաններ»։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր