00:00:00

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

01:08, 24 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ս. Ե., 1966 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:47-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր