00:00:00

Երեւանի կենտրոնում շինարարական վերհանը պոկվել եւ կախվել է

22:56, 23 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19/1 հասցեում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալը ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա եւ վնասել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շինության շինարարական վերհանը (արտաքին օգտագործման) մասամբ պոկվել եւ կախվել է: Մոտակայքում առկա է կայանած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան՝ վնասված ապակիով: Փրկարարներն ամբողջությամբ ապամոնտաժել են վերհանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր