Տան ճանապարհին էլ, Էդգար Ա․-ն իր վարած «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենայից 2 անգամ կրակել է բեռնատարի հետնամասին։ Նույն օրը, ժամը 01։30-ին, Էդգար Ա․-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին ու կամավոր ներկայացրել «ՍԿՍ» տեսակի 7,62մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։